Էմիլի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Քաղիրավական հիմունքներով ընդունված աշխատողին ժամկետը լրանալուց տրվում է միա՞յն աշխատավարձ, թե՞ նաև պետք է վերջնահաշվարկ կատարել: Եվ խնդրանք՝ աշխատանքային օրենսգրքում, եթե կա հստակ սահմանում կամ կետ՝ կասեք ո՞րն է: Նախախապես շնորհակալ եմ:
Քաղիրավական հիմունքներով ընդունված աշխատողին ժամկետը լրանալուց տրվում է միայն աշխատավարձը, վերջնահաշվարկ տրվում է աշխատանքային պայմանագրի հիման վրա ընդունված աշխատողին:
Ոչ, քաղիրավականի դեպքում վերջնահաշվարկ չի վճարվում:
Աշխատանքային օրենսգրքով չի կարգավորվում քաղ-իրավական պայմանագրով կատարվող աշխատանքի դրույթները:
Քաղիրավականի դեպքում վերջնահաշվարկ չեք վճարելու՝ միայն աշխատավարձ:
Իսկ օրենք կա՞, սահմանում:
Այդ դրույթները պետք է լինեն աշխ. օրենսգրքով, իսկ դրան վերաբերող դրույթներ չկան այնտեղ:
Իսկ ղեկավարը պնդում է, որ պետք է վճարվի, նման մի կետ կամ նյութ կարո՞ղ եք տրամադրել, որով ես ասածս կհաստատեմ:
Կարող եմ մի բան հարցնեմ. 6 ամիսը չլրացած աշխատողին վճարվու՞մ է պարգևավճար:
Պետական համակարգում ոչ
Բարև Ձեզ, քաղիրավական պայմանագիրը դա ծառայությունների մատուցման պայմանագիր է, որով սահմանվում են ծառայությունների մատուցման պայմանները, դրանց դիմաց վճարման կարգը, սկիզբը, ավարտը ինչպես նաև կարող է սահմանվել տարբեր տեսակի հատուցումներ և այլն, իսկ վերջնահաշվարկը այս դեպքում կլինի այն, երբ պայմանագրի ժամկետը ավարտվում է, իսկ կողմերը ունենում են պայմանագրի վճարման հետ կապված պարտավորություն, որը վճարում են ժամկետի ավարտից հետո։ Քաղիրավական հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով։ Իսկ Ձեր կողմից նշվածը, ենթադրում եմ, վերաբերում է չստացված արձակուրդայինին կամ արձակման նպաստներին, չի հաշվարկվում քաղիրավական պայմանագրով։