Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագիրը լրանալուց հետո կարո՞ղ ենք պայմանագիրը երկարացնել որոշակի ժամկետով` կնքելով համաձայնագիր աշխ. պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին:
Բարև Ձեզ, Քրիստինե: Քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագիր չէ, այլ ծառայությունների մատուցման, որտեղ նշվում է աշխատանքների կատարման ժամկետ: Այսինքն` կատարողը պետք է նշված ժամանակահատվածում իրականացնի և ավարտի աշխատանքները: Սակայն փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագրով, կարելի է փոփոխություն կատարել պայմանագրում և փոխել վերջնաժամկետը: