Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը արդյոք համարվում է ստաժ

Սերգեյ․

Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը ներառվու՞մ է աշխատանքային ստաժի մեջ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հաշվի առնվում է, սակայն քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը աշխատանքային ստաժում հաշվառելու առումով առկա են հետևյալ պայմանները՝
2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է շտեմարան ներառված տվյալների հիման վրա: Ստացված եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարներ վճարած լինելը՝ նաև եկամուտներ վճարողի միջոցով: Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվառվում, եթե, համաձայն շտեմարան ներառված տվյալների՝
1) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության սկիզբը մինչև 2013 թվականի հունվարի 1-ն է.
2) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը չի ավարտվել (պայմանագիրը չի լուծվել, չի դադարել):

Ալլա

Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է աշխատանքային օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որով աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը պայմանավորում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ:
Եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները:

Մարինե

Աշխատանքային ստաժ չի: Սակայն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածների համար այդ ստաժը էական չի, քանի որ կենսաթոշակի համար վճարված գումարներն են կարևոր: Սակայն արձակուրդից չեն օգտվում, անաշխատունակության դեպքում նպաստ չեն ստանում:

Ռեգինա

+