Մարի.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք: ՀԿ-ն ունի մեկ գրանցված աշխատող և 8 քաղիրավականով, որոնք ընդունվել են օգոստոսին: Իրենց վճարումը կատարվելու է նոյեմբերին, այսինքն՝ եկամտայինի հաշվետվությունը իրենց համար պետք է տամ մինչև դեկտեմբերի 20-ը: Բայց սեպտեմբերի հաշվետվությունը ներկայացնելիս այդ աշխատողների տվյալներն էլ է նշվում, կարո՞ղ եմ իրենց գումարների սյուները դատարկ թողնել, միայն նշել աշխատողինը, թե՞ ձև կա իրենց ջնջելու:
Քաղիրավական աշխատողների մոտ զրո եք նշում և հաշվետվությունը ուղարկում։
Եկամտային հաշվարկի մեջ ուղղակի նշում եք 0, սակայն վճարումը կարող եք նաև մաս-մաս իրականացնել:
Այո, կարող եք իրենց գումարների սյուները դատարկ թողնել, միայն նշել գրանցված աշխատողինը:
Չաշխատողների դիմաց աշխատավարձը գրեք զրո:
Ձև չկա ջնջելու, ուղղակի իրենց դիմաց զրոներ է լինելու, չհաշվարկված եկամուտ։
Նշեք զրո ուղղակի:
Որ ամսին որ վճարում կկատարեք, այդ ամսվա եկամտայինի մեջ էլ գումարը ցույց կտաք, իսկ մինչ այդ 0-ներ գրեք աշխատավարձի դիմաց։