Գայանե․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…
Կանխավ շնորհակալություն:
Քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման չի գրվում, և աշխատանքի ընդունման դիմում չի վերցվում, տաբելի մեջ չի ներառվում: Երբ կվճարեք, այդ ամսվա եկամտային հաշվարկում էլ կլրացնեք:
Քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման չի գրվում, դիմում չի վերցվում, ազատման ժամանակ հրաման չի տրվում, վճարում եք միանվագ, երբ վճարում եք՝ ներառում եք այդ ամսվա եկամտայինի հաշվետվության մեջ, քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ չենք ներառում:
Քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման չի գրվում, աշխատանքի ընդունման դիմում չի վերցվում, տաբելի մեջ չեք ներառում: Երբ կվճարեք այդ ամսվա եկամտայինի հաշվարկի մեջ էլ հաշվի կառնեք:
Քաղիրավական պայմանագիրը արդեն իսկ հիմք է աշխատանքի ընդունման և աշխատավարձ վճարելու համար։ Իսկ որ ամսում կատարեք վճարումը, այդ ամսվա եկամտայինում էլ ցույց կտաք։
Տաբելում ներառելու կարիք չկա։
Քաղ իրավական հիմունքով բոլոր աշխատողներին Taxservicով ընդունում եք բայց դիմում չեք վերցնում, հրաման ոչ ազատման, ոչ ընդունման չի կազմվում, տաբելում չեն ստորագրում: Քաղ իրավ հիմունքով աշխատողներին դեպքում կազմվում է պայմանագիր, որտեղ նշվում են ժամկետները գումարի չափը: Բայց քանի որ տաբել չեն ստորագրում և դուք ունենաք փաստ կազմեք ընդունման հանձնման ակտ, որտեղ նշեք աշխատանքային ժամկետ և գումարի չափ, թող ստարագրեն, որ փաստ լինի: Ակտի օրինակ կայքում՝ Փասթաթղթերի բաժնում նայեք, պետք է լինի, եթե չգտնեք գրեք ես կուղղարկեմ: