Քաղաքացիաիրավական պայմանագիր

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` բուժաշխատողի պայմանագիրը կարո՞ղ է քաղիրավական պայմանագիր լինել, քանի որ կատարում է պատասխանատու գործ և եթե կարող ենք՝ ինչպե՞ս անցնել աշխատանքայինից քաղիրավական պայմանագրի։ Այսինքն՝ ծանուցում տրամադրելո՞վ, թե՞ այլ ինչ որ գործառույթներ կատարելով։
2. Քաղիրավական պայմանագրով աշխատակիցների թիվը որքա՞ն պետք է կազմի ընդհանուր աշխատակիցների թվից։ Որքան հասկանում եմ, ոչ ավել 1/3 ընդհանուր աշխատակիցների թվից։ Եվ իրավունք ունե՞նք արդյոք ուղիղ կես կամ կեսից ավելին քաղիրավական աշխատակիցներ ունենալու, այն էլ, եթե խոսքը գնում է բուժհիմնարկի մասին։
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Եթե աշխատանքի բնույթը մշտակա է, ինչու՞ եք փոխում քաղիրավականի, քաղիրավական աշխատանքը իրենից ներկայացնում է ծառայության մատուցում, որոշակի պահի, օգնության և այլն նպատակների համար, բայց եթե մշտական պահելու եք չեք կարող կնքել քաղիրավական պայմանագիր։

Tigran

1 աշխատանքայինից քաղիրավական պայմանագրի անցնելու համար պետք է անձին աշխատանքից ազատել, ու հետո կնքել քաղիրավականը։
2  Քաղիրավական պայմանագրով աշխատակիցների թիվը որքա՞ն պետք է կազմի ընդհանուր աշխատակիցների թվից։ որևէ նորմատիվ չկա ու չի կարող լինել թե քաղիրավական պայմանագրով աշխատակիցների թիվը որքան պետք է կազմի ընդհանուր աշխատակիցների թվից, դա աշխատանքի կազմակերպման հարց է։