Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` քաղիրավական աշխատանքային հարաբերությունների ժամանակահատվածը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ իրավական հիմքերով է ամրագրվում:
Շնորհակալություն:
2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է:
Ավելացնեմ նաև, որ աշխատանքային ստաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու) ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:
Ինչպես նաև՝
Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվառվում, եթե, համաձայն շտեմարան ներառված տվյալների՝
1) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության սկիզբը մինչև 2013 թվականի հունվարի 1-ն է.
2) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը չի ավարտվել (պայմանագիրը չի լուծվել, չի դադարել):

ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ:

Այո, քաղիրավական պայմանագրով աշխատելու ժամանակահատվածը 2013թ-ից ստաժ է համարվում։