Քրիստինե․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին գրանցելու ժամանակ 79 հաշվետվության մեջ միայն նշում եմ ամսաթիվը ու վե՞րջ։ Մի հարց էլ՝ եթե ՍՊԸ-ն միկրոդաշտում է, քաղ․ իրավական աշխատողի եկամտային հարկը ինչպե՞ս է հաշվարկվում։ Նորից նույն 5 000 դրա՞մն է։ Նախապես շնորհակալություն։
ՀՕ Հոդված 269.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվումորպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
Այո, գրանցման հայտում նշվում է քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը: Եթե ՍՊԸ-ն միկրոդաշտում է, քաղ․ իրավական աշխատողի եկամտային հարկը հաշվարկվում է սովորական կարգով է ու ազատված է որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից:
Բայց ՀՕ վերը նշված հոդվածով կոնկրետ նշվում է միայն միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից:
Քաղիրավական պայմանագրով ներգրավված անձը վարձու աշխատող չէ,աշխ. օրենսգրքի տիրույթը չէ,այլ քաղաքացիական օր-ի: Սա այն դեպքը չի որ տարընթերցում կա և մեկնաբանվի հարկատուի օգտին,հստակ է գրված վարձու աշխատող,իսկ վարձու աշխատողը դա. Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:Միայն դատական կարգով կարող է ճանաչվել անձի կողմից տնտեսվարողի հետ աշխատանքային բնույթի հարաբերություններ լինելու փաստերը կամ հանգամանքները՝ԱՕ հ.7 մաս 6: