Արմին.
Բարև ձեզ։ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է կնքել քաղիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմին.
Բարև ձեզ։ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է կնքել քաղիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իհարկե, որևէ սահմանափակում չի կարող լինել, սակայն մի մոռացեք եկամտային հարկի վճարման մասին՝ կամ նա իր ստացած եկամուտներից կամ Դուք նրա համար որպես հարկային գործակալ:
Իսկ իմ կարծիքով՝ չի կարող:
ՀՕ հոդված 268. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը
1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե՝
6) ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավվել է (այդ թվում՝ որպես վարձու աշխատողի), կամ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունն օտարվել է այնպիսի անձի, որը, Օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, չի համարվում ընտանիքի անդամ այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:
Կարող է, քանի որ քաղաքացիաիրավական պայմանագրի մյուս կողմը հանդիսանում է ոչ թե Ձեր աշխատողը, այլ անհատ կամ կազմակերպություն, որը կապ չունի Ձեզ հետ, այլ ընդամենը Ձեզ որոշակի գումարի դիմաց ծառայություն է մատուցում: Ավելին, տվյալ դեպքում Ձեզ համար այն դիտվում է ծախս, իսկ մյուս կողմի համար՝ եկամուտ, հետևաբար հարկային պարտավորություն առաջանում է նրա մոտ, իսկ Դուք պահպանում եք ընտանեկան ձեռնարկատիրության կարգավիճակը:
Քաղաքացիաիրավական պայմանագիր կարող է կնքել, իսկ աշխատանքային պայմանագիր չի կարող, քանի որ տվյալ դեպքով դադարում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել: