Մարգարիտա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը:
Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն:
Կանխավ շնորհակալություն:
Շարժվեք ըստ պայմանագրի:
Իմ կարծիքով հարկային հաշվառման տեսանկյունից առաջանալու է շահութահարկի պարտավորություն:
Ֆինանսական հաշվառման տեսակետից փչացած ապրանքը ճանաչվում է ծախս, իսկ անհատույց ստացվածը (ինչպես նաև հարկային տեսակետից)` եկամուտ։ Հարկային հաշվառման տեսակետից, որքան գիտեմ, փչացած ապրանքը ճանաչվում է ծախս, եթե կազմվում է համապատասխան արձանագրություն հարկային մարմնից ներկայացուցչի հետ միասին։ Այս դեպքում ծախսագրվում է նաև մաքսատանը վճարված ԱԱՀ-ն, եթե այն պիտի վճարվեր։
Խնդրում եմ օգնել: Կարո՞ղ եք տրամադրել նամակ-բողոք հայտնաբերված խոտանի վերաբերյալ: