Anush.
Հարգելի հաշվապահներ, ինձ կհուշեք, թե՞ եկող ամսվանից ինչ փոփոխություններ են կիրառվելու կուտակային կենսաթոշակի հաշվարկում: Խնդրում եմ նաև օրենքի հղում տալ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Anush.
Հարգելի հաշվապահներ, ինձ կհուշեք, թե՞ եկող ամսվանից ինչ փոփոխություններ են կիրառվելու կուտակային կենսաթոշակի հաշվարկում: Խնդրում եմ նաև օրենքի հղում տալ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
01.07.2020թ․-ից փոխվում է առավելագույն շեմը՝ 500 000-ից դառնալով
1 020 000 դրամ։
Առավելագույն շեմը 500 000 դրամից կդառնա 1 020 000 դրամ:
Փոխվելու են սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից:
Անձի ամսական համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից՝ 1 020 000-ից, (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ), կամ տարեկան համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից՝ 12 240 000-ից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում):
2020 թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68 000 դր. X 15 = 1 020 000 դր.)՝ մինչ այդ գործող 500 000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն: Արդյունքում 2020թվականի հուլիսի 1-ից՝
1) մինչև 500 000 դր. ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողների համար ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն վճարել աշխատավարձի 5%-ի (ժամանակավորապես 2.5%-ի) չափով սոցիալական վճար, նույնքան միջոցներ կհատկացվի պետական բյուջեից (ժամանակավորապես 7.5%):
2) ամսական 500 000 – 1 020 000 դրամ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 25 000 – 77 000 դրամ սոցիալական վճար (ամսական աշխատավարձի շուրջ 5%-ից 7.5%-ի չափով՝ կախված աշխատավարձի չափից)՝ նախկին 25 000 դր. առավելագույնը գումարի փոխարեն (ժամանակավորապես սոցիալական վճարից մինչև 12 500 դրամը կվճարի պետությունը): ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25 000 դր. (ժամանակավորապես 37 500 դր.):
3) ամսական ավելի քան 1 020 000 դր. աշխատավարձ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 77 000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար (ամսական աշխատավարձի 7.5%-ից ցածր չափով՝ կախված աշխատավարձի չափից)՝ նախկին 25 000 դր. առավելագույնը գումարի փոխարեն (ժամանակավորապես սոցիալական վճարից մինչև 12 500 դրամը կվճարի պետությունը): ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25 000 դր. (ժամանակավորապես 37 500 դր.):