Հայկ․
Բարև Ձեզ: 2010 թվականից ունենք անշարժ գույքի վարձակալության պայմանագիր՝ հաստատված նոտարով: Ժամանակի ընթացքում պայմանագրի գնի փոփոխություններ են եղել, որոնք չեն հաստատվել նոտարով: Շրջհարկով աշխատելու ընթացքում վարձակալության վճարները ծախս եմ ճանաչել: Այժմ արդեն աշխատում ենք ընդհանուր հարկման դաշտում: Կարո՞ղ եմ արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն և գումարը շահութահարկով ծախս ճանաչել: Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել: Շնորհակալություն։
եթե հիմա գործում եք ընդհանուր հարկման դաշտում, այո կարող եմ վարձակալական վճարը շահութահարկով ծախս ճանաչել,եթե անկանխիկ եք այն վճարում, :
Բացառապես անկանխիկ ենք վճարում: Շնորհակալություն օգնելու համար
ԱԱՀ-ի դեպքում կարող եք ծախսագրել, “Շրջհարկով աշխատելու ընթացքում վարձակալության վճարները ծախս եմ ճանաչել” ի՞նչ ծախսի մասին է խոսքը ։
Այսինքն՝ նկատի ունեմ տարեվերջին ֆինանսական շահույթը հաշվելիս պակասեցնել հասույթից։
Շրջհարկով աշխատելու ընթացքում վարձակալության վճարները ծախս չեն ճանաչվում: Ընդհանուր հարկման դաշտում կարող եք հաշվանցել ԱԱՀ-ն և գումարը շահութահարկով ծախս ճանաչել: