Նառա․
Հարգելիներս, եթե ես աշխատում եմ բանկում, 3 ամիս սահմանված փորձաշրջանս լրացել է, սակայն հրամանս դեռ չեմ ստացել, ինչպե՞ս է լինելու իմ ֆիզարձակուրդի հարցը, եթե ես դեռ փորձնակ եմ։
Նառա․
Հարգելիներս, եթե ես աշխատում եմ բանկում, 3 ամիս սահմանված փորձաշրջանս լրացել է, սակայն հրամանս դեռ չեմ ստացել, ինչպե՞ս է լինելու իմ ֆիզարձակուրդի հարցը, եթե ես դեռ փորձնակ եմ։
Ֆիզ. արձակուրդի հարցը չի վերանում, իսկ աշխատանքի ընդունման հիմնական հրամանը չտալու կամ չձևակերպելու պատճառը ո՞րն է, իսկ որպես փորձնակ գոնե ձևակերպվա՞ծ եք: Եթե ոչ, որպես չաշխատող (վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) անձ մայրության նպաստի իրավունք մեկ է ունեք:
Այո, որպես փորձնակ գրանցված եմ։
ՀՀ ԱՕ hոդված 93. Փորձաշրջանի արդյունքները
3. Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է, և գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով: