Փորձաշրջանի վերաբերյալ

Սյուզի.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնել մի կադրային հարցում: Եթե կազմակերպությունը կնքում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս փորձաշրջանով, դա նշանակում է, որ պայմանագրի գործողության ժամկետն էլ է 3 ամիս: Այդ դեպքում, եթե աշխատողն բարեհաջող անցնում է փորձաշրջանը, ապա նոր պայմանագիր է կնքվում, հրաման հարկավոր է? Թե գործողության ժամկետը կարող է լինել ասենք մեկ տարի, և 3 ամիս փորձաշրջանը ընդամենը “հեշտացնում է” պայմանագրի հետագա հնարավոր լուծումը? Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պարզաբանել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Եթե փորձաշրջանը 3 ամսովա գրված, ապա դրանից հետո պայմանագիրը շարունակում է գործել անորոշ ժամանակով, քանի դեռ նոր պայմանագիր կնքված չէ: Քո աշխատանքային պայմանագիրը որ կարդաս, էնտեղ հաստատ գրված կլինի էտ մասին:

Վերոնիկա

Եթե Ձեզ ընդունել են աշխատանքի 3 ամիս փորձաշրջանով, ապա 3 ամիսը նախորդող 10 օրվա ընթացքում պետք է պայմանագիրը թարմացվի հրամանով:

Սյուզի

Անչափ շնորհակալ եմ!

Ռաֆիկ

Հարգելի Սյուզի.

Աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս ԿԱՐՈՂ Է սահմանվել փորձաշրջան։ (ՀՀ աշխ.օր. հոդ.91)։ Դա որևէ կապ չունի աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի հետ։
Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա
նա ուղղակի համարվում է փորձաշրջանն անցած։ Այդ դեպքում որևէ փաստաթուղթ (պայմանագիր, հրաման և այլն) կազմելու անհրաժեշտություն չկա։

Եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում (պաշտոնում) աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչեւ փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով նրան: (ՀՀ աշխ.օր. հոդ.93)։

Ռաֆիկ

Փորձաշրջանն անցած աշխատողին գործատուն կարող է աշխատանքից ազատել (լուծել նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը) միայն աշխատանքային օրենսգրքով նախատեսված հիմքերով: (ՀՀ աշխ.օր. հոդ.93, մաս 3)։

Դինա

Ասացեք խնդրեմ , ես հիմա ունեմ աշխատող,որի փորցաշրջանի ժամկետը արդեն ավարտվել է:
Հարց1
Հիմա ես նրա հետ պետք է նոր աշխատանքային պայմանագիր կնքեմ,թե ուղակի կնքածս պայմանագիրը հրամանով երկարացնեմ:
Հարց2
Աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում գիտեմ որ փորձաշրջանը չի նշվում` եթե չեմ սխալվում: Հիմա, ես երբ ու որ ամսաթվով պետք ե գրանցեմ պայմանագիրը աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում :
Խնդրում եմ օգնեք ինձ……

Ռաֆիկ

Հարգելի Դինա.
Աշխատանքային պայմանագիր կնքելիս պայմանագրով կարող է սահմանվել, կամ կարող է և չսահմանվել փորձաշրջան՝ մինչև 3 ամիս ժամկետով։ Եվ, իհարկե սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետ՝ ասենք 3 տարի։ Փորձաշրջանի ժամկետը որևէ կապ չունի պայմանագրի գործողության ժամկետի հետ։
Պատասխան 1. Որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։
Պատասխան 2. Աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում աշխատանքային պայմանագիրը պարտավոր եք այնտեղ գրանցել աշխատանքային պայմանագիր կնքելու նույն օրը (ՀՀ կառ. որոշում թիվ 875,16.06.06)