Արուս.
Բարև Ձեզ: ՊԵԿ-ի հրամանագրով կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված։ Հրամանի ամսաթիվը 24.09.21 է, բայց ինձ ծանուցվել է երեկ։ Նշվում է, որ հետին ամսաթվով ուղղեմ հաշվետվությունները և վճարեմ ԱԱՀ։
Ուզում եմ հասկանալ` փոխկապակցված են դառնու՞մ ՊԵԿ-ի հրամանի հիման վրա, և արդյո՞ք նորմալ է, որ 2 ամիս ուշացրել են ծանուցումը։ Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք անել այս իրավիճակում։
Նորմալը նորմալ չէ, եթե 2 ամիս հետո նոր ծանուցվում եք, ՊԵԿ-ի հրամանի, ծանուցման մեջ պետք է նշված լինի, թե որ հոդվածի որ կետով եք ճանաչվել փոխկապակցված:
Այո, նշվում է որ 2 կազմակերպությունում հիմնադիրներից մեկի բաժնեմասը գերազանցում է 20%-ը։
Ես ուզում եմ հասկանալ ի՞նչ պետք է անել այս իրավիճակում, պե՞տք է հետին ամսաթվով դառնամ ԱԱՀ վճարող, թե ծանուցման պահից սկսած։
Նախ պետք է նայեք հրամանի մեջ երբվանից են ձեզ համարել փոխկապակցված, ոչ թե հրամանի ամսաթիվը։ Պետք է նաև ներկայացնեք 264. Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ
Կամ պետք է դիմեք վարչական դատարան ու ապացուցեք, որ իրենք են սխալ, իսկ եթե չեք ապացուցելու, ապա այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից համարվում եք ԱԱՀ վճարող ու հետին ամսաթվով պետք է ներկայացնեք հաշվետվությունները և վճարեք ԱԱՀ։:
Հարգելի Արուս,
այո, պետք է հետին ամսաթվով ներկայացնեք ԱԱՀ-ի ակցիզային հարկի միասնական հաշվարկ և վճարեք վարչական տուգանք հաշվարկներիի ուշացման համար, ինչպես նաև տույժեր /յուրաքանչյուր ուշացած օրվա համար/ և տուգանքներ /յուրաքանչյուր 15 օրվա համար/: Ձեզ պետք է կազմակերպության տնօրենը տեղյակ պահեր որ մեկ այլ կազմակերպությունում ևս բաժնետոմս, փայաբաժին բաժնեմաս ունի: