Փոխկապակցվածություն

Անի․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին. եթե հայրս ունի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որտեղ համահիմնադիր տնօրեն է, և կա դադարի մեջ գտնվող մեկ այլ ՍՊԸ, որտեղ համահիմնադիր է մայրս, իսկ հայրս՝ գործադիր տնօրեն, բայց առանց 20 տոկոս մասնակցության, հիմա այս դեպքը համարվու՞մ է փոխկապվածություն, և եթե հայրս ազատվի գործադիր տնօրենի պաշտոնից, և գործադիր տնօրեն դառնամ ես, էլի 2 ՍՊԸ-ները կհամարվե՞ն փոխկապակցված։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նախ եթե դադարի մեջ է , փոխկապակցվածության հարց չկա։ Եթե աշխատի ր դուք լինեք տնօրեն, բայց չունենաք 20 տոկոս բաժնեմաս , էլի չի լինի փոխկապակցվածության հարց։

Անի

Շնորհակալ եմ պատասխանի համար։

Artur Ananyan

Բարև Ձեզ, Անի։ Կարծում եմ, որ առաջին կազմակերպությունը կարող է աշխատել շրջանառության հարկով, քանի որ․

1․ Երկրորդ ընկերությունը գտնվում է դադարեցման մեջ, և նույնիսկ եթե դադարեցված չլիներ, այստեղ չի աշխատում “20 % բաժնեմասի” դրույթը, քանի որ ընկերությունների մասնակիցները տարբեր մարդիկ են

2․ Եթե նույնիսկ ընկերությունները փոխկապակցված համարվեն Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա նրանց իրացման շրջանառությունների հանրագումարը պետք է գերազանցի 115 միլիոն դրամը, որպեսզի գործի շրջանառության հարկ վճարող համարվելու սահմանափակումը։ Իսկ եթե երկրորդ կազմակերպության գործունեությունը դադարեցված է, դրա շրջանառությունը հավասար է 0-ի։

Անի

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Կարո՞ղ եք այս հարցին էլ պատասխանել. եթե այդ նույն դադարի մեջ գտնվող ՍՊԸ-ի բանկային հաշվից գումար է փոխանցվել արտասահմանյան կազմակերպության՝ ավտոմեքենա ներմուծելու համար, սա կհամարվի՞ գործունեության վերսկսում ըստ 53-րդ հոդվածի:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Կարծում եմ՝ կհամարվի վերսկսում այս հիմքով այդ հոդվածի մաս 8.
2) գործունեության դադարեցման ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից գործունեությունը վերսկսելու և այդ մասին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված՝ գործունեությունը փաստացի վերսկսելու օրվանից: