Թագուհի.
Բարև Ձեզ: Ես այժմ ռուսաց լեզվի ուսուցչուհու փոխարինող եմ, որքա՞ն աշխատավարձ կստանամ և ինչպե՞ս է այն հաշվվում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Թագուհի.
Բարև Ձեզ: Ես այժմ ռուսաց լեզվի ուսուցչուհու փոխարինող եմ, որքա՞ն աշխատավարձ կստանամ և ինչպե՞ս է այն հաշվվում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետք է ունենաք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշված կլինի ձեր վարձատրության չափը և տեսակը։
Դուք աշխատանքի ընդունվելուց պետք է ունենաք պայմանագիր և հստակ աշխատավարձի չափ և գործառույթներ: Իսկ եթե հրամանով գնացել եք փոխարինող աշխատակիցներից ում կեղտոտ դրույքը կամ ժամավարձ, օրավարձը բարձր է այդ դրույքով է վարձատվում փոխարինողը: Օրինակ, եթե հիմանական մասնագետը աշխատավարձ 100 000դր. գնացել է արձակուրդ և նրան եկել է աշխատակազմից այլ փոխարինող՝ 90000դր., ապա փոխարինող անձը քանի օր աշխատում է երկու աշխատատեղում ստանում է այն դրույքով ումը բարձր է՝ 100000դր:
Փոխարինած օրերի գումարը հաշվարկվում է բարձր աշխատավարձի թովով իսկ ամսվա մնացած օրերը իր դրույքով է հաշվարկվում:
Տվյալ ամսում կա 21 աշխատանքային օր, որից 10օր փոխարինող եք եղել, իր կեղտոտ թիվը բաժանում եք միջին ամսականի 21-ի ստանում եք օրական գումար, ապա բազմապատկում թե քանի օր եք փոխարինել, օրինակ՝ 10, ստացված գումարը լինում է կեղտոտ գումարը, իսկ մնացած 11 օրերի դեպքում կեղտոտ թիվը արդեն ձեր դրույքն է, բաժանում եք տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվով և բազմապատկում քանի օր եք աշխատել ձեր տեղում միայն, երկու կեղտոտ թվերը գումարում եք իրար և պահումներ անում:
Դուք ունեք նույն իրավունքները ու պարտականությունները, ինչ հիմնական աշխատողները, նայած ինչ դրույքաչափ է սահմանված կրթության ու գիտության նախարարությունից, իսկ կոնկրետ գումարի չափը կախված է աշխատած ժամերի քանակից, ամսական աշխատավարձը բաժանեք 168-ի ու բազմապատկենք ձեր աշխատած ժամերը: