Փոխառության տրամադրումը հանդիսանու՞մ է արդյոք ԱԱՀ-ով հարկման օբյեկտ

Սոնա․

Հարգելիներս, ասացեք խնդրեմ՝ փոխառության տրամադրումը հանդիսանու՞մ է արդյոք ԱԱՀ-ով հարկման օբյեկտ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այո, հանդիսանում է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ՝ ՀՕ 60-րդ հոդվածի 1-ին մաս, համարվում է ծառայության մատուցում: ՀՕ 62-րդ հոդվածի 19-րդ մաս.
Փոխառությունների տրամադրման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց դիմաց ստացվող տոկոսային եկամուտը՝ դրամական արտահայտությամբ, ինչպես նաև վարկերի (փոխառությունների) տրամադրման պահին միանվագ գանձվող՝ վարկի (փոխառության) տրամադրման վճարը, վարկի սպասարկման (այդ թվում՝ մոնիտորինգի) համար որոշակի պարբերականությամբ գանձվող վճարները, վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվող վճարը, վարկային հաշիվների բացման, վարման և սպասարկման համար գանձվող վճարները:

Սոնա

Շնորհակալ եմ շատ:

Ալլա

Հարկային օրենսգրքի հոդված 60. Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը
1. ԱԱՀ-ով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
բ. փոխառության տրամադրումը:

Հոդված 62. Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները
19. Ֆինանսական հետևյալ գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է հետևյալ ձևով.
3) վարկերի (փոխառությունների) տրամադրման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց դիմաց ստացվող տոկոսային եկամուտը` դրամական արտահայտությամբ, ինչպես նաև վարկերի (փոխառությունների) տրամադրման պահին միանվագ գանձվող՝ վարկի (փոխառության) տրամադրման վճարը, վարկի սպասարկման (այդ թվում՝ մոնիտորինգի) համար որոշակի պարբերականությամբ գանձվող վճարները, վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվող վճարը, վարկային հաշիվների բացման, վարման և սպասարկման համար գանձվող վճարները.

Հոդված 64. Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
47) բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև սույն կետով սահմանված դեպքերում՝ այլ հարկ վճարողների կողմից հետևյալ ֆինանսական գործարքների ու գործառնությունների կատարումը.
բ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից վարկերի կամ փոխառությունների տրամադրման, այդ թվում` պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման ու ֆակտորինգային այլ ծառայությունների մատուցումը։

Այսինքն՝ կոնկրետ փոխառության գումարը չի հանդիսանում ԱԱՀ-ով հարկման բազա, բայց դրա դիմաց հաշվարկված տոկոսները համարվում են ԱԱՀ-ով հարկվող գումար։