Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս այսպիսին է․ եթե ֆիզ․ անձը կազմակերպությանը տոկոսով փոխառություն է տալիս, տոկոսների մասով ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, և ո՞վ պետք է վճարի՝ ֆիզ․ անձը, թե՞ կազմակերպությունը որպես հարկային գործակալ։
պետք է վճարի կազմակերպությունը որպես հարկային գործակալ։
Շնորհակալություն պատասխանելու համար, իսկ քանի % հարկ է առաջանալու 10, թե 20:
10%
ՀՕ հոդված 150, կետ 5․
5. Տոկոսների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքերի) մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:
5.1. Բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:
1-ին մասով սահմանված դրույքաչափը 20 % է։