Տիգրան.
Աշխատանքի առաջարկ եմ ստացել ՌԴ-ից։ Ցանկանում եմ ԱՁ բացել, բայց փոխանցումը ՌԴ-ից իմ ԱՁ հաշվեհամարին խնդիր է։ Գործը ՏՏ ոլորտում է։ Ո՞վ փորձ ունի, կարո՞ղ եմ արդյոք քարտիս (անհատական) փոխանցված գումարը ներկայացնել հաշվետության մեջ։ Շնորհակալություն։
կամ պետք է հանդես գաք ԱՁ, կամ ֆիզ.անձ, ըստ դրա էլ պարզ կլինի ուր փոխանցեն գումարը, որպես ֆիզ.անձ էլ կարող եք գործել հաշվառվել հարկայինում, բայց ավելի ձեռնտեւ կլինի ԱՁ հանդես գաք,
Խնդիրը նա է, որ լրիվ բանկերը սանկցիաների տակ են, ու փոխանցման միջոց միայն Юмани МИР քարտն է հանդիսանում, այսինքն եթե չներկայացնեմ էլ, էլի կլինի, ուղղակի ցանկանում եմ ԱՁ բացել ու օրենքով նորմալ աշխատել։
Ստացվում է հնարավոր չի՞ ֆիզ անձի քարտին փոխանցված գումարը ինչ որ կերպ ներկայացնել որպես ԱՁ հաշվետվություն։
Շնորհակալություն օգնության համար։