Գրիգոր․
Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են
վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունները փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն չեն ներկայացնում:
2021թ․ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գույքահարկի հաշվետվություն չի ներկայացվելու։
Ոչ, կազմակերպությունները փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն չեն ներկայացնում: Փոխադրամիջոցի գույքահարկը հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկում են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկի գումարները և մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին ներկայացնում են փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկում են փոստով կամ հանձնում են առձեռն):
Կազմակերպությունները փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն չեն ներկայացնում։
Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից ստացված տեղեկությունները, սահմանված կարգով հաշվարկում են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկի գումարները և մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին ներկայացնում են փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկում են փոստով կամ հանձնում են առձեռն):
Փոխադրամիջոցի գույքահարկ վճարողները փոխադրամիջոցի գույքահարկի գծով իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններ: Հաշվառող մարմինները նշված տեղեկանքները կամ տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա։ Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկի ճշգրտման նպատակով կարող են դիմել համապատասխան հաշվառող մարմիններ, իսկ հարկման բազայի ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ ու տվյալներ ստանալու նպատակով կարող են դիմել շարժական գույքի կադաստր վարող մարմին: Հաշվառող կամ լիազոր մարմինները նշված տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունները փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն չեն ներկայացնում:
Ոչ, չեն ներկայացնում: