ՓՄՁ-ների վերաբերյալ

Կամո.

Բարև բոլորին: Աիդպիսի հարց է առաջացել` կազմակերպությունը 2009 թ. ընթացքում ԱԱՀ վճարվող չի համարվել ԱԱՀ-ի օրենքի 3-րդ հոդվածի համաձայն: 2009 թվին կատարել է հետևյալ ձեռքբերումներ ` 70 % մեկ մատակարարից, 30 % միակողմանի գնման ակտերով: 2010 թվին այդ կազմակերպությունը կարող է համարվել ԱԱՀ չվճարող թե ոչ (3-րդ հոդվածի զ կետը)

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Կամո: Շատ հետաքրքիր հարց է: Քանի որ օրենքով կամ իրավական ակտով տվյալ հարցի պատասխանը հստակ չի կարգավորվում, ապա ուղղակի ներկայացնում եմ իմ կարծիքը: Եթե դուք, Ձեր 30 տոկոս ձեռքբերումների մասով, կատարելեք 11 տոկոս հարկի վճարում պետ. բյուջե, և կարողեք հիմնավորել այն փաստը, որ տվյալ 30 տոկոս ձեռքբերումները կատարվել են ոչ թե վերը նշված 70 տոկոս ձեռքբերումներ մատուցող մատակարարից, այլ ուրիշ մատակարարից կամ մատակարարներից, ապա 2010 թվականին ԱԱՀ-ի 3-րդ հոդվածի զ) կետի համաձայն ԱԱՀ չվճարողեք:

Meri

Հարգելի Կամո,

Եթե հաշվի չառնենք արհեստական խոչընդոտները, որ կարող են ստղծվել հարկայինի կողմից, օրինակ՝ որ երեսուն տոկոսը արհեստականորեն ես ստեղծել, եւ եթե մնացած բոլոր պայմանները համապատասխանում են(շեմը, հիմնադիր անդամները կարգավիճակը, եւ այլն), ապա դուք ԱԱՀ վճարող չեք համարվում:

Կամո

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ օրենքում հստակ գրված է` “մեկ հարկ վճարողից”: Միակողմանի գնման ակտում որևե հարկ վճարող չի երևում, եթե գրեմ “շուկայից”, ապա արդյոք շուկան կարելի է դիտել որպես հարկ վճարող: Ինձ թվում է, հարկայինը զացեպկա կանի, և ինչ որ տեղ ճիշտ կլինի, դճվար կլինի հակարակը ապացուցել