Փափուկ կահույքի քիմմաքրման ծառայություններ

Տաթև․

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը մատուցում է փափուկ կահույքի քիմմաքրման ծառայություններ, եթե գրանցվի որպես ԱՁ-ը, ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոյով, թե՞ շրջհարկով, և ի՞նչ հարկեր պետք է վճարի, և կարո՞ղ է հաշիվ գրել այն կազմակերպություններին, ում մատուցում է ծառայությունը։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կարող է աշխատել շրջհարկով, շրջհարկը եռամսյակային հասույթից 5 տոկոս,5000 սոցվճար ամսեկան, 5000 շահութահարկ ամսեկան,դրոշմանիշային նվազագույնը տարեկան 18000, այո կարող է հաշիվ գրել այն կազմակերպություններին, ում մատուցում է ծառայությունը։ 

Nerses

Նախնական կարող եք աշխատել միկրոյի դաշտում, տարեկան 18,000 դրոշմանիշային կվճարեք։

Hayk

Կներեք, իսկ եթե օրինակ մի քանի ամիս է աշխատել և դադարեցրել է գործունեությունը, միևնույն է 18000 պիտի վճարի՞, թե ըստ աշխառած ամիսների քանակի

Գայանե

եթե մի քանի ամիս է աշխատել և դադարեցրել է գործունեությունը, ապա դրոշմանիշային վճարը կատարում է համաձայն շրջանառության՝ ըստ սադղակի, աշխատած ամիսների քանակը նշանակություն չունի։ Այսպես ըստ շրջանառության՝
մինչև 2 400 000 – 18000 դրամ
2 400 001 մինչև 6 000 000 – 24000 դրամ
6 000 001 մինչև 12 000 000 – 48000 դրամ
12 000 001 և ավելի – 120000 դրամ

Hayk

Շնորհակալություն