Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն` Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե` ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս` +374 10 206100
Էլ. փոստ` hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները՝ • Ստացված հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում ՀԾ հաշվապահ համակարգում • e-Invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում և ձևակերպում ՀԾ հաշվապահ համակարգում • Դրամարկղային գործառնությունների ձևակերպում ՀԾ հաշվապահ համակարգում • Դրամարկղային փաստաթղթերի կազմում և ներկայացում հաստատման • Վաճառքի գների համեմատում գնացուցակի հետ (սովորաբար կիրառվող գների հետ) ԱԱՀ վճարողների համար • Վաճառքի 20 %-ից ավել զեղչերի համար ներքին իրավական ակտերի կազմում • Արտադրության ձևակերպում, նյութածախսի հաշվետվությունների կազմում • ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շրջանառության հարկի հաշվարկի կազմում և ներկայացում ՀՀ ՊԵԿ • Շահութահարկի հաշվարկի կազմում • Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվության կազմում և ներկայացում ՀՀ ՊԵԿ • Գործուղումների ձևակերպում ՀԾ հաշվապահ համակարգում (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս) • Ապրանքանյութական արժեքների քանակագումարային մնացորդների ներկայացում Պատվիրատուներին • Գործընկերների մնացորդների և հարկային պարտավորությունների ներկայացում Պատվիրատուին • Գործընկերների հետ փոխհաշվարկներ • Պայմանագրերի և հանձման-ընդունման ակտերի կազմում:
Պահանջվող որակավորում՝ • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • ՀՀԱԱ կողմից տրամադրված հաշվետարի որակավորման վկայական • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն • MS Office (Word, Excel) և ՀԾ ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է) • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն • 1 (մեկ) տարվա աշխատանքային փորձը ցանկալի է:
Այլ նշումներ՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ pconsult.am էլ. փոստին` նշելով պաշտոնը («Հաշվապահ»), որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ