Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ բացել փաստացի կայուն եկամտի բանաձևի հապավումները. ՓԿԵ = (ՀԱԱ ֊ ՖԿԱ) + (ԱԲԱ ֊ ԱՀՄ ֊ ԲՌՎ ֊ ԲՎԿ) որտեղ՝ ՀԱԱ -, ՖԿԱ -, ԱԲԱ -, ԱՀՄ -, ԲՌՎ -, ԲՎԿ -:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ բացել փաստացի կայուն եկամտի բանաձևի հապավումները. ՓԿԵ = (ՀԱԱ ֊ ՖԿԱ) + (ԱԲԱ ֊ ԱՀՄ ֊ ԲՌՎ ֊ ԲՎԿ) որտեղ՝ ՀԱԱ -, ՖԿԱ -, ԱԲԱ -, ԱՀՄ -, ԲՌՎ -, ԲՎԿ -:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՓԿԵ = (ՀԱԱ – ՖԿԱ) + (ԱԲԱ – ԱՀՄ – ԲՌՎ – ԲՎԿ):
ՀԱԱ – համախառն ազգային արդյունք, ՖԿԱ – նյութաֆինանսական կապիտալի ամորտիզացիա, ԱԲԱ – ազգային բնական հարստության աճը, ԱՀՄ – ազգային բնական հարստության ամորտիզացիան, ԲՌՎ – բնական ռեսուրսների վնասի կանխման միջոցառումների արժեքը, ԲՎԿ – բնական ռեսուրսների չկանխման գծով կորուստները:
Մարա, դու ի՞նչ գծով ես սովորում, սա բնօգտագործման էկոնոմիկա է, սա էլ հղումը:
Բարև, Տիգրան ջան: Ես սովորում եմ տնտեսագիտականում, այո, այս բնօգտագործման տնտեսագիտությունից է։ Շատ շնորհակալ եմ։
Տիգրան ջան, իսկ այս խնդիրը կարո՞ղ եք օգնել։
Ընդերքտագործող ձեռնարկության տվյալների հիման վրա հաշվարկել մետաղական ռոյալթին, եթե 2017թ.-ին հասույթը հավասար է 35 614 000 դրամ (ներառյալ ԱԱՀ), շահույթը հավասար է 21 564 000 դրամ, Ֆինանսական ծախսերը՝ 1 500 000 դրամ։ Կանխավ շնորհակալություն։
Ըստ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի 13.4-րդ հոդվածի՝ բանաձևը սա է՝
R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ՝
R – ռոյալթիի դրույքաչափն է տոկոսով,
Շ – շահույթն է նախքան հարկումը՝ դրամով: Այն որոշվում է որպես ռոյալթիի հաշվարկման բազայի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն,
Հ – արտադրանքի իրացումից հասույթն է՝ առանց ԱԱՀ-ի՝ դրամով:
Կլինի R = 4 + [21564000 Շ/(29678333 Հx8)]x100, որտեղ Հ-ն կլինի 35 614 000/6*5=29 678 333, 29678333 Հx8=237 426 666, 21564000/237 426 666=0,0908, 0,0908*100=9,08, 4+9,08=13,08, R= 29 678 333/100*13,08= 3881926 դրամ: Ամեն դեպքում մի հատ ինքդ էլ հաշվիր, կարող է սխալ լինի հաշվարկում, ֆինանսական ծախսերը՝ 1 500 000 դրամ երևի հանել/ավելացնել է պետք:
Բարև, Տիգրան ջան, Ֆինանսական ծախսերը գումարում ենք շահույթին`21564000Շ+1500000Ֆ.ծ=23064000,
23064000/237426664=0,0972, 0,0972*100=9,72,
4+9,72=13,72
R=29678333/100*13,72=4071868դրամ։
Այսքանը ճիշտ է, միայն պետք է տեղադրել բանաձևի մեջ։ Ինչպես տեղադնում եմ, ստացվում է սալ։ Ինչպե՞ս անեմ, որ ճիշտ լինի։ Կանխավ շնորհակալություն։
Ես քո տվյալներով ստացա 9.714, 4+9.714=13,714, R=29678333/100*13,714= 4070086դրամ։ Մարա կարևորը հասկացել ես ոնց հաշվել: 2018-ից գործող հարկային օրենսգրքով ևս այս հաշվարկման մեթոդը պահպանվել է: Հաշվարկի խնդիրը երևի այս թվի մեջ է 35 614 000/6*5=29 678 333, եթե պետք է դիտարկենք առանց ԱԱՀ հասույթը ապա հասույթի մեջ ԱԱՀ կշիռը կազմում է 16.67, որը ես հաշվել եմ:2017-ի բանաձևը այդպես էր, իսկ հիմա գրել են հ. 209 R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ` R – ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով.Շ – շահույթն է նախքան հարկումը` դրամով, որը հաշվարկվում է որպես ռոյալթիի բազայի և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.Հ – ռոյալթիի բազան է` դրամով:Տես բանաձևը տեսքով նույնն է հիմա,սակայն հաշվարկի տարրի մեջ փոխել են մեծության որոշման ձևը:
1) նախքան հարկումը շահույթի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառությունից ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների նվազեցումը չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից. 2) շահույթը նախքան հարկումը բաղադրիչի հաշվարկման ժամանակ բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով: