Փաստաբանական ծառայություններ

Մելինե․

Բարև Ձեզ։ Փաստաբանական ծառայություններ մատուցող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ե՞րբ։ Գործունեությունը նոր է սկսվում, ինքնուրույն հնարավո՞ր է գլուխ հանել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզանննա

Կարող եք շրջ հարկով աշխատել: Այդ դեպքում պիտի ներկայացնեք շրջ հարկի հաշվարկ յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը և տարեկան շահութահարկի և սոց վճարի հաշվարկ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը : Եթե որոշ չափով ծանոթ եք կամ տիրապետում եք հաշվապահությանը, ապա գլուխ կհանեք, հակառակ դեպքում՝ ոչ:

Ալլա

Խորհուրդ կտամ ունենաք հաշվապահ, քանի որ գործելու եք շրջհարկի դաշտում։

Գայանե

Հարմար էաշխատել շրջ հարկով: Պետռեգիստռում գրացվելու օրից սկսած 20-օրյա ժամկետում ներկայացրեք հայտ շրջհարկ համարվելու /ձև N201/: Շրջհարկով հարկման դաշտում հաշվետվություններն են ՝ 1. շրջհարկ – եռամսյակային/ձև N232/ 2. շահութահարկ – տարեկան/ձև N240/ 3. սոց վճար- տարեկան/ձև N244/

Tigran

Ամեն դեպքում լավ կլինի աշխատի մասնագետի հետ, ինձ հետ էլ են անգամ փաստաբան գործընկերներ կան որ խորհրդակցում են նման հարցերով:
Սկզբում կարող է գործել շրջհարկի համակարգում, հաշվի առեք նաև որ հուլիսի 1-ից անկանխիկ գործարքների պահանջը փաստաբանների վրա էլ է տարածվում:

Լուսինե

Աշխատելու է շրջ․հարկի դաշտում, վճարելու է 5%, եթե աշխատողներ ունեք սովորական եկամտային հարկ 21% տարեկան էլ 244 և 240 ձևերը, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություն պետք է հանձնեք: