Փայտե իրերի արտադրությամբ զբաղվելու համար

Սոֆյա.

Բարև Ձեզ: ԱՁ-ն գրանցված է Երևան քաղաքում և զբաղվելու է փայտե իրերի արտադրությամբ /ձեռքի աշխատանք/: Վաճառքը կազմակերպելու է օնլայն ամբողջ Հայաստանի տարածքում՝ առաքումով: Ասացեք խնդրեմ՝
1. Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն աշխատել միկրոյով:
2. Վաճառքը երկրից դուրս կազմակերպելու դեպքում, ո՞ր հարկատեսակով պետք է աշխատի:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն աշխատել միկրոյով: Այո, մինչև 24 մլն տարեկան իրացման շրջանառությունը: ՀԴՄ-ն պարտադիր է, օնլայն վաճառքը դա կայքով վաճառքն է, երբ գումարը ստանում եք նաև անկանխիկ:
2. Արտահանումը ԱԱՀ-ով չի հարկվում, արտահանումը մինչև 24 մլն տարեկան իրացման շրջանառությունը և դրանից ավելին ԱԱՀ-ով չեք հարկվելու, սակայն արտահանման համար արդեն կախված երկրից արտադրանքի սերտիֆիկացման պահանջ կարող է լինել:

Նունե

Այո, կարող եք միկրոյով աշխատել մինչև 24 մլն, այնուհետև հարկատեսակը կփոխեք, արտահանում կարող եք անել ցանկացած հարկատեսակով, բայց սահմանին ԱԱՀ կվճարեք:

Լիլիթ

ԱԱՀ ով աշխատեք, որպեսզի հաշվանցման իրավունք ունենաք։