Տրասնպորտային միջոցի անհատույց օգտագործում

Յանա.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք։ Արդյո՞ք երկու կազմակերպություններ (երկուսն էլ համարվում են ԱԱՀ վճարող) կարո՞ղ են իրար միջև կնքել տրասնպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարծում եմ՝ ոչ, ամեն դեպքում կգործի ՀՕ այն կետը, որ՝
Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը։

Tigran

Ավելի լավ է չգնաք այդ գործարքին շահութահարկի մասով էլ խնդիր կառաջանա, Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝2) անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, 6) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ Օրենսգրքի 4-րդ և 5-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվարկվող և վճարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները.: