Տրանսֆերային գնագոյացում

Սոնա․

Տրանսֆերային գնագոյացում
Իրավական հիմք․
ՀՀ Հարկային օրենսգրքի 73-րդ գլուխը, որն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից։
Կիրառվում է հետևյալ հարկատեսակների նկատմամբ՝
1) ԱԱՀ,
2) Շահութահարկ,
3) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի։

Կիրառվում է հետևյալ դեպքում՝
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են փոխկապակցված
անձանց նկատմամբ, որոնց վերահսկվող գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է
տարեկան 200 մլն դրամը։ Վերահսկվող են համարվում այն գործարքները, որոնք
իրականացվում են փոխկապակցված անձանց միջև: Միևնույն ժամանակ, անկախ
փոխկապակցված համարվելու հանգամանքի, հարկ վճարողի և հարկման ազատական
համակարգեր ունեցող երկրներում գործող հարկ վճարողների հետ գործարքները համարվում
են վերահսկվող: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնց տարեկան գործարքները նման
երկրներում գործող հարկ վճարողների հետ կգերազանցեն տարեկան 200 մլն դրամ շեմը,
անկախ փոխկապակցված լինելու հանգամանքից, պարտավոր կլինեն հարկային մարմին
ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ ծանուցման ձևը: Ուշադրության
արժանի է այն հանգամանքը, որ 200 մլն դրամի շեմը կիրառվում է ոչ թե յուրաքանչյուր
փոխկապակցված կողմի հետ գործարքների հանրագումարին, այլ՝ բոլոր փոխկապակցված
կողմերի հետ գործարքներին:

Տրանսֆերային գնագոյացման տեսանկյունից փոխկապակցված որակվելու նպատակով
նախատեսված են փոխկապակցվածության մի շարք չափանիշներ։ Մասնավորապես,
1) հարկ վճարողներից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս
հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում,
2) միևնույն հարկ վճարողն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է երկու և
ավելի հարկ վճարողների կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում,
3) հարկ վճարողի կողմից մյուս հարկ վճարողին ուղղակի կամ անուղղակի կերպով
տրամադրված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարի հանրագումարը
գերազանցում է վերջինիս ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը,
4) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից
ավելին ստացվել է մյուս հարկ վճարողին ապրանքների մատակարարման, նրա համար
աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից,
բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական
ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների և տոկոսների։

Հարկ վճարողների պարտավորությունները․
Մինչև 2021 թվականի ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել ՀՀ ՊԵԿ
նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի 671-Ն հրամանով հաստատված՝ վերահսկվող
գործարքների մասին ծանուցման ձևը։
Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը ներկայացնելուց հետո, հարկային
մարմինը կարող է պահանջել 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին
ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ փաստաթղթավորում:
Փաստաթղթավորումն իրենից ներկայացնում է վերահսկվող գործարքների վերաբերյալ
բավականին ծավալուն տեղեկատվության ներկայացում, որից առավել կարևոր է
վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին
համապատասխանությունը որոշելու նպատակով, պարզած ձեռքի հեռավորության
տիրույթի հաշվարկն է: Արժանահավատ համադրելիներ գտնելու դեպքում, պարզած ձեռքի
հեռավորության տիրույթ է համարվում ֆինանսական ցուցանիշի ամենափոքր և ամենամեծ
արժեքների միջև ընկած տիրույթը, իսկ գոնե մեկ ոչ արժանահավատ համադրելիի
դեպքում՝ կիրառվում է պարզ կվարտիլի մեթոդը (25-75%):
Վերահսկվող գործարքին համադրելի են համարվում այն գործարքները, որոնք
համապատասխանում են համադրելիության գործոններին՝ համաձայն ՀՀ Հարկային
օրենսգրքի 365-րդ հոդվածի:

Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման կարգը և պարզած ձեռքի
հեռավարության տիրույթի հաշվարկը սահմանված են ՀՀ կառավարության
համապատասխան որոշումներով

Ու՞մ է ծանոթ այս դրույթը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց. խնդիրն ինչու՞մն է, այս տեքստը վերցվել է հարկայինի դասընթացից, դա վերաբերում է դրսի հետ գործարքներ կատարող կազմակերպություններին, որոնք օֆշորի հետ գործարքներ են կատարում, օրինակ` հանքահումքաին արտադրանքի արտահանման գործարքների դեպքում:

Sona

Տիգրան ջան, կազմակերպությունը ծառայություն է մատուցում ՏՏ ոլորտում` ոչ ռեզիդենտին, նմանատիպ կազմակերպություններն ասում են. 5% եկամուտ ցույց տվեք, սա էլ հղում են արել:

Tigran

Հիմա ոնց ասեմ, մի հատ չեն էլ նայում ում ինչ են գրած ուղարկում, ինչ եղանակով ե՞ք դա ստացել: