Տրանսպորտային ծախսի ձևակերպում

Գայանե.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
եթե կազմակերպությունը չունի տրանսպորտային միջոց, կարո՞ղ է արդյոք որոշ աշխատակիցների տրամադրել տրանսպորտային ծախս առանց հիմնավորող փաստաթղթերի, որովհետև տաքսիները չեն տրամադրում կտրոններ: Եթե այո, ապա ի՞նչ գումարի սահմաններում:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ադելինա

Հարգելի Գայանե, կազմակերպության համար յուրաքանչյուր ծախս պետք է լինի փաստաթղթով հիմնավորված, այլապես դա հարկային տեսանկյունից չի դիտվի որպես ծախս:

Գայանե

Շնորհակալ եմ:

Մնացական

Պայմանագիր կապեք տաքսի ծառայությունների հետ և համապատասխան փաստաթղթերի հիման վրա կծախսագրեք:

Սիմոն

Հարգելի Գայանե, դուք կարող եք տրանսպորտային ծախսերի համար աշխատակիցներին տրամադրել գումարներ, եթե այդ գումարներն որպես լրավճար գումարեք տվյալ ամսվա հաշվարկվող աշխատավարձերին և դրանցից կատարեք պահումներ /եկամտահարկ, սոց վճար/ ընդհանուր կարգով: Տվյալ դեպքում այդ գումարները կներառվեն ընդհանուր հաշվարկային աշխատավարձի մեջ և կճանաչվեն ծախս բոլոր առումներով: