ՏՏ ոլորտի շահութահարկի արտոնություն

Մարի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպությունը, որը գործում է ԱԱՀ դաշտում, գրանցվել է 2023 թվականի փետրվար ամսին, սակայն հավաստագրվել է հունիս ամսին։ Ճի՞շտ եմ հասկացել արդյո՞ք, որ շահութահարկի արտոնությունը կիրառվելու է հունիսից իրականացված գործարքների վրա, և հաշվարկելու ու բյուջե եմ վճարելու փետրվարից մինչև հունիս առաջացած շահութահարկի պարտավորությունը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխաների համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

շահութահարկ հաշվարկելու ու բյուջե եք վճարելու ամբողջ 2023-ի հաշվով, թեկուզ փետրվարից էք գործել,

Մարի

Հարգելի Տիգրան, ուզում էի հասկանալ շահութահարկի 0% արտոնությունը կիրառվելու է ամբողջ 2023-ի համար, թե սկսած այն ամսից, որից ստացել ենք հավաստագիր։

Tigran

ամբողջ 2023-ի համար,

Մարի

Շնորակալ եմ շատ

Արմեն

Կարծում եմ, որ շահութահարկի արտոնությունից կօգտվեք 2023թ. հունիսից (հավաստագրի ստանալու օրվանից) հետո ստացված եկամուտների մասով՝
Հոդված 8.Եկամուտ չհամարվող տարրերը
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները: