ՏՏ ոլորտի հարկեր 2025

Մերի․

Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել՝ 2025 թվականից որքա՞ն է դառնում ՏՏ ֆրիլանսի դրույքաչափը ԱՁ շրջանառության դեպքում, շփոթմունք է առաջանում, տարբեր կարծիքներ են ասում, դա 1% Է, եթե համապատասխանի ցանկին, իսկ եթե չի համապատասխանում, ուրեմն 10% պետք է վճարենք, թե՞ 5%։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2025 թվականից ՏՏ ԱՁ-ի համար 1 տոկոս է, մինչև 115մլնի շեմը, այո պետք է համապատասխանի ցանկին, ցանկը դեռ չկա,

Արման

Եթե համապատասխանի ցանկին՝ 1 %, եթե ոչ, ապա՝ 10%։

Инесса

Իսկ որտեղ կարող ենք տեսնել ցանկը?

Tigran

դեռ չկա ,պետք է հաստատեն

Anush

J63.99.0-այս կոդը արդյոք համարվում է ՏՏ ոլորտ թե ոչ, և եթե ոչ արդյոք հնարավոր է տարվա սկիզբ փոխել գործունեության տեսակը?

Tigran

J63.99.0-այս կոդը ինձ թվում է չի համարվում ՏՏ ոլորտ

Տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում
 

    Այս ենթադասը ներառում է ուրիշ խմբավորումներում չներառված տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն`

– հաշվողական սարքավորանքի հիման վրա հեռախոսային տեղեկատվական ծառայություններ

– վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով տեղեկատվության որոնման ծառայություններ

– նորությունների կտրածոների, թերթերի կտրածոների և համանման կարճ լուրերի մատակարարման ծառայություններ

 

Anush

արդյոք հնարավոր է տարվա սկիզբ փոխել գործունեության տեսակը?
ԵՒ վերջին հարցը` փետրվարի 20ն է շրջ հարկով աշխատելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը?

Tigran

այո փետրվարի 20 ն է շրջ հարկով աշխատելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը,այո հնարավոր է տարվա ընթացքում փոխել գործունեության տեսակը,

Լիա

Բարև ձեզ: ԱՁ-ս ցանկում չկա, սակայն գործունեությունս տեխնիկական խորհրդատու է՝ իրենց ինվոյսներում ևս այդպես է նշված:
Սակայն գրանցելուց ԱՁ-ն նշվել է 74.90.0 Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում:
Ինչպե՞ս կարող եմ օգտվել այս օրենքից:

Tigran

եթե գրանցման դասակարգիչը չի խանգարում, եթե փաստացի իրականացվում է այդ օրենքի գործնեություներից մեկը,դա բավարար է, բայց դիմելու կարգը ու գործնեությունների ցանկը հաստատված չեն, սպասում ենք լինի,