Արամ.
Բարև ձեզ։ IT ոլորտում կազմակերպություն գրանցելու համար ինչպե՞ս ծանոթանամ հարկային ծախսերին։ Կազմակերպությունը իրականացնում է արտասահմանից ֆրիլանս եղանակով վեբ ծրագրավորման պատվերներ, ի՞նչ դրույքաչափով է հարկվում այդ ոլորտը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արամ.
Բարև ձեզ։ IT ոլորտում կազմակերպություն գրանցելու համար ինչպե՞ս ծանոթանամ հարկային ծախսերին։ Կազմակերպությունը իրականացնում է արտասահմանից ֆրիլանս եղանակով վեբ ծրագրավորման պատվերներ, ի՞նչ դրույքաչափով է հարկվում այդ ոլորտը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ եթե Դուք հայտ եք ներկաայացրել հարկային տեսչություն շրջ․ հաարկով աշխատելու համար ապա վճարելու եք 05% և եթե ունեք աշխատողներ ապա
Եվ եթե ունեք աշխատողներ ապա սովորական ածխատավարձ եք հաշվարկում իսկ եթե աշխատում եք ԱԱՀ-ի դաշտում ապա ԱԱՀ-ից ազատված եք քանի որ աշխատում եք արտասահմանի հետ այտեղ մնումա միայն եթե աշխատողներ ունեք 189 ձևը և տարեկան շահութահարկ։
Շնորհակալ եմ պատասխանի համար, ԱԱՀ ով եմ պլանավորում անել ու ՍՊԸ ֊ով։ Աշխատողներ լինելու են բնականաբար, իսկ 189 ձևին ո՞նց ծամոթանամ ու շահութահարկի մանրամսներին։
զանգահարեք 093869283 կօգնեմ
շնորհակալ եմ
Պետքա գրանցվեք հարկայինում լիազորություն ստանաք և մտնեք հարկային դաշտ կտեսնենք հաշվետվության ձևերը և եթե նոր եք բացվում հայտ տվեք ԲՏ նախարարություն ստացեք արտոնություն աշխատողբերի համար եկամտային հարկը կպահվի 10% 21 %-ի փոխարեն շահութահարկ էլ չեք վճարի 2 տարի գտվեք արտոնությունից։
Կներեք ոչ թե 0,5 % այլ 5 % -ով կաշխատեք
Կարող եք շրջհարկով գործել, 5 տոկոս հարկումով։
Եթե ունեք ԲՏԱ-ի կողմից տրված հավաստագիր՝ հարմար է աշխատել հարկման ընդհանուր դաշտում, դրույքաչափերը կլինեն՝ ԱԱՀ – 0%, շահութահարկ – 0%, վարձու աշխատողների աշխատավարձ – 10%: Եթե առանց հավաստագրի եք՝ հարմար է աշխատել շրջհարկով՝ հարկվելով՝ շրջհարկ – 5%, վարձու աշխատողների աշխատավարձ – ընդհանուր կարգով /2022թ- 21%, 2023-ից 20%/ :