Տիգրան․
Բարև Ձեզ, ընկերությունը 2025 թվականի փետրվար ամսից զբաղվելու է ՏՏ գործունեությամբ։ Հարկային օրենսգրքում շրջանառության հարկի դրույքաչափը նշված է 1 տոկոս։ Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք բացի մինչև փետրվարի 20-ը ներառյալ շրջհարկի հայտարարություն տալուց պետք է նաև այլ պահանջների բավարարել, ասենք հավաստագիր, արտոնագիր, թե՞ գործունեության տեսակով պայմանավորված ավտոմատ նշված դրույքաչափով ենք շրջհարկ մուծելու։ Շնորհակալություն։
մինչև փետրվարի 20-ը ներառյալ շրջհարկի հայտարարություն տալը անպայման է , կամ գրանցումից 20 օրվա ընթացքում, հավաստագիր պետք չի, եթե գործունեության տեսակը ցանկին համապատասխան լինի ավտոմատ նշված դրույքաչափով շրջհարկ կվճարեք, գործնեության տեսակի մասին նշվում է շրջհարկի հաշվետվությունում