ՏՏ ոլորտի գործունեության հետ կապված

Արուս.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ստանալու այս հարցի հստակ պատասխանը.
ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող և շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իր ծառայության համար ամեն ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը 2 000 դոլար է ստանում արտերկրից:
Հուլիս ամսվա համար – 2000 դոլար կնստի հաշվին օգոստոսի 15-ին,
օգոստոս ամսվա համար – 2000 դոլար կնստի հաշվին սեպտեմբերի 15-ին,
սեպտեմբեր ամսվա համար – 2000 դոլար կնսի հաշվին հոկտեմբերի 15-ին:
Հարցս այսպիսին է. հաշվին նստելու օրո՞վ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվում և նույն օրվա փոխարժեքով է հաշվարկվում եկամուտը, թե՞ հնարավոր է յուրաքանչյուր ամսվա վերջում դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ և նույն ամսվա վերջին օրվա փոխարժեքով հաշվարկել եկամուտը:
Երրորդ եռամսյակի համար, եթե ցանկանում եմ հոկտեմբերի 10-ին հաշվետվություն ներկայացնել, դեռ սեպտեմբեր ամսվա գումարը նստած չի լինում, հետևաբար դա հաշվարկելու եմ սեպտեմբեր ամսվա վերջին օրվա դրությամբ, որը դեռ հաշվին չի երևալու: Ինչպիսի՞ն է Ձեր պրակտիկան և նման պարագայում ինչպե՞ս եք հաշվարկելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Արտարժույթով մուտքերը պետք է հաշվառել տվյալ օրվա ԿԲ փոխարժեքով․ սեպտեմբերի գումարը պետք է հաշվի առնեք 3-րդ եռամսյակի հաշվետվությունում։ Հաշվարկային փաստաթուղթը գրեք ամսվա վերջին ամսաթվով։

Գայանե

Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու օրվա փոխարժեքով է հաշվարկվում եկամուտը: Այն հնարավոր է դուրս գրել յուրաքանչյուր ամսվա վերջում և նույն ամսվա վերջին օրվա փոխարժեքով էլ հաշվարկել եկամուտը:
Երրորդ եռամսյակի համար, եթե ցանկանում եք հոկտեմբերի 10-ին հաշվետվություն ներկայացնել, ապա պարտադիր չէ, որ սեպտեմբեր ամսվա գումարը նստած լինի Ձեր հաշվին, կարևորը մատակարարման պահն է: Մինչ այդ դուրս գրեք հաշիվ վավերագիր՝ և սեպտեմբերին կատարած մատակարարումն ընդգրկեք 3-րդ երամսյակի հաշվետվությունում՝ անկախ վճարման պահից:

Արուս

Այսինքը հուլիս ամսվա գումարը մուտք է լինում օգոստոսի 15-ին, սակայն կարող եմ հուլիս ամսվա վերջում դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ և նույն օրվա փոխարժեքով էլ հաշվարկել եկամուտը և այդպես յուրաքանչյուր ամիս, հաշվի
չառնելով արտարժույթով գումարի մուտքերի օրերի փոխարժեքը:

Գայանե

Այո, հիմք ընդունեք հաշվարկային փաստաթղթի դուրս գրման օրվա՝ ԿԲ մինչև ժամը 16:00 փոխարժեքը: Կարդացեք ՀՕ 16 հոդված:

Արուս

Շնորհակալություն