ՏՏ ոլորտի Ա/Ձ

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԱՁ աշխատում է շրջհարկով, ՏՏ ոլորտում։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրի, մատուցման ծառայությունը ԱՄՆ է եղել և արդյո՞ք պետք է վճարել ոչ ռեզիդենտի հարկ՝ եռամսյակային կտրվածքով, և հաշվետվություն ոչ ռեզիդենտի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այսինքն ծառայությունը մատուցվել է ԱՄՆ կազմակերպությանը, այո, պետք է ինքնահաշիվ դուրս գրել, թե՞ ստացող կողմն եք, հարցը հստակեցրեք:

Աննա

Այո, ստացող կողմն եմ: Բացի այն որ այդ հասույթից պետք է վճարեմ շրջանռության հարկ, նաև ոչ ռեզիդենտի հարկ է առաջանու՞մ։

Tigran

Այո նաև ոչ ռեզիդենտի շահութահարկ է առաջանում, ՀՕ հ.125-ը նայեք որ ավելի հստակ լինի ձեր համար։

Աննա

Շնորհակալ եմ

Աննա

Հարգելի Տիգրան,
Այո, գումարը ստացել եմ, ես ծառայություն մատուցել եմ ԱՄՆ, աշխատում է ԱՁ շրջանառության հարկով, ապա այդ դեպքում ինքնահաշիվ չե՞մ գրելու։

Իսկ ինչպես եմ հաշվելու 5% շրջանառության հարկը, կարո՞ղ եք հստակեցնել։

Tigran

Գրելու եք ինքնահաշիվ, շրջհարկը հաշվելու հաշվով պետք է կիրառեք ՀՕ հ.16 սահմանված կանոնները,

Ալլա

ՀՕ Հոդված 263.Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը  
1. Շրջանառության հարկ վճարողի համար պահպանվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այլ հարկերի (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում) և վճարների հաշվարկման ու վճարման կարգերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված շահութահարկի կանխավճարների կատարումից.
2) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:
Ինքնահաշիվ դուրս չեք գրում, քանի որ ԱԱՀ վճարող չեք, իսկ ոչ ռեզիդենտի շահութահարկ վճարում եք , եթե դուք եք վճարում եկամուտ դիմացի կողմին։

Աննա

Շնորհակալ եմ
Չէ, ես գումար ստացող կողմն եմ։
Ինչ վերաբերվում է ինքնահաշիվ դուրս գրելուն՝ արդյո՞ք պիտի չգրեմ ….
Շրջհարկի դեպքում եթե մատուցվել է ՀՀ-ից դուրս ծառայությունը

Ալլա

Չեք գրում