Արմեն.
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի կազմակերպությունը կարո՞ղ է ստանալ հավաստագիր և օգտվել եկամտային հարկի արտոնություններց։ Ինչպե՞ս կարող եմ տեսնել արտոնությունները, թե՞ որ օրենքով է սահմանվում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի կազմակերպությունը կարո՞ղ է ստանալ հավաստագիր և օգտվել եկամտային հարկի արտոնություններց։ Ինչպե՞ս կարող եմ տեսնել արտոնությունները, թե՞ որ օրենքով է սահմանվում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հավաստագիրը ստանալու համար պետք է դիմել ԲՏԱ նախարարություն, և օգտվել եկամտային հարկի ու շահութահարկի արտոնություններց։ Հին օրենքով են սահմանվել:
ՀՕ Հոդված 445.Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների ուժը կորցրած ճանաչելը
1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում՝
5) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով:
Այո, շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի կազմակերպությունը կարող է ստանալ հավաստագիր և օգտվել եկամտային հարկի արտոնություններց։ Տես «ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»։