Ինեսա․
Բարև Ձեզ։
Ա/Ձ-ի հետ կապված մի քանի հարց ունեմ։ Հունվարի 25-ին բացել եմ Ա/Ձ, IT ոլորտում եմ աշխատում, ինձ պետ․ռեգիստրում ասացին, որ 20 օրից հարկային դիմում ներկայացնեմ, որ ԱԱՀ-ի հարկ չվճարեմ։ Կասե՞ք՝ այդ դեպքում ի՞նչ հարկեր են վճարվելու, ամեն ամի՞ս, թե՞ եռամսյակը մեկ պետք է վճարվի։
Այո, որպեսզի ԱԱՀ-ով չգործեք, ապա շրջհարկի հայտարարություն պետք է տաք էլեկտրոնային եղանակով, էլ. ստորագրությամբ: Իսկ եթե արտերկրի հետ եք աշխատելու, ապա ԱԱՀ-ի դաշտն էլ հարմար կլինի, կարող եք դիմել ու այս տարվա հաշվով ՏՏ ոլորտի հավաստագիր ստանալ: Շրջհարկի վճարումը եռամսյակային է,սակայն սոցվճար,դրոշմանիշային վճար ու շահութահարկ էլ եք վճարելու ամսական 5000:
Շնորհակալ եմ, իսկ կասեք ինչքա՞ն պետք է վճարվի
Շահութահարկ 5000
Իսկ մնացա՞ծը:
Եվ մեկ հարց էլ
ՏՏ ոլորտի հավաստագիր ստանալը ի՞նչ առավելություն է տալիս:
Շահութահարկ 5000, սոցվճար 5000 ամսական, եռամսյակային շրջանառության 5 տոկոսը։
Շնորհակալություն:
Իսկ ՏՏ ոլորտի հավաստագրի մասին տեղեկություն կարող եք տրամադրել:
Այն կարող եք ստանալ դիմելով ԲՏԱ նախարարություն, դիմում ու կից փաստաթղթեր պետք է ներկայացնել:
Շնորհակալ եմ
ՏՏ ոլորտի հավաստագիր ստանալը առավելություն կտա շահութահարկը վճարել այս տարի 10 տոկոս եթե շահութահարկով ու ԱԱՀ-ով գործեք,մյուս տարվա հաշվով այս հարցը դեռ բաց է:
Որ խնդրեմ՝ կասե՞ք, Ռուսաստանի քաղաքացին ուզում է ա/ձ բացի և 5 աշխատող ունի, ո՞ր տարբերակն է հարմար՝ Ա/Ձ, թե ՍՊԸ, և ԱԱՀ-ով, թե՞ շրջհարկով։