Լիլիթ․
Բարև Ձեզ, զբաղվում եմ ծրագրավորմամբ, ցանկանում եմ բացել ՍՊԸ։ Ընտրելով հարկման տեսակը շրջհարկով հարկվող՝ կարո՞ղ եմ հետագայում փոփոխել, օրինակ՝ եթե կառավարությունը որոշում կայացնի երկարաձգել ՏՏ ոլորտի արտոնությունները։ Եվ խնդրում եմ ուղղարդեք՝ որտե՞ղ կարող եմ կարդալ հարկային պարտավորությունների մասին շրջհարկով հարկվելու դեպքում։ Շնորհակալ եմ։
Եթե արտահանելու եք կամ դրսի պատվերով եք աշխատելու,ապա ավելի լավ է ՏՏ որոլտի հավաստագիր հանեք,գործեք ԱԱՀ-ով,արտահանման դեպքում ԱԱՀ-ն 0 տոկոս է լինելու շահութահարկն էլ 18-ի փոխարեն 10 տոկոս, եթե ներսի հետ եք աշխատելու ԱԱՀ-ն 20 է լինելու:Շրջհարկի դեպքում այդ արտոնությունները չեն գործում, շրջհարկի մասին հարկային օրենսգրքում պետք է կարդաք, բայց լավ կանեք նախապես խորհրդատվություն անցնեք ու կողմնորոշվեք ինչ անել,
Շնորհակալություն։ Ոչինչ չեմ արտահանում, շրջհարկի դեպքում ինչպես հասկացա 5% եմ վճարելու իսկ ԱԱՀ-ի դեպքում շահութահարկի 10%, եթե հաշվի առնենք որ շրջանառությունը և շահույթը համընկնում են (որքան, որ կարդացել եմ ծառայություններ մատուցողը չի կարող ծաղս ցույց տալ՝ կոմունալ վճար կամ վարձակալություն, իսկ այլ ծաղս չունեմ) ավելի շահավետ չէ? շրջհարկը։ Խնդրում եմ ուղղեք ինձ եթե սխալվում եմ։
նախ ՏՏ ոլորտն էլ արտահանում ունենում է երբ դրսի պատվեր է իրականացնում ու ուղարկում, եթե ներսի համար եք գործելու, որոշեք շրջհարկն է հարմար թե ոչ, շրջհարկի դեպքում հարկային սրտոնություններ չկան, հավաստագիրն էլ դրա նրա համար է որ այո զբաղվում եք ՏՏ ոլորտում, ու կարող եք այլ աջակցությունից օգտվելու համար հիմք ունենալ,
շրջհարկ՝ ՀՕ հոդված 253-ից ներառյալ 265 հոդված: ՏՏ ոլորտի արտոնությունները՝ 31,12,2023թ.։
շնորհակալ եմ, մի հարց ևս իմ պարագայում շրջհարկով հարկվելու դեպքում բացի եռամսյակային, տարեկան ևս պետք է հարկվեմ?
Տարեկան չեք հարկվում:
Եթե արտահանում չունեք, ապա իրոք շրջհարկի ընտրությունն է հարմար՝ շրջանառությունից 5 տոկոս: Արտոնությունն հավաստագրի այդ դեպքում վերաբերվելու է միայն վարձու աշխատողների եկամտայինին՝ 20 տոկոսի փոխարեն 10 տոկոս:
Եթե դիմելու եք հավաստագրի համար՝ ապա ի նկատի ունեցեք, որ դիմելու իրավունք ունեք պետ ռեգիստրում գրանցվելուց 3 ամսյա ժամանակաընթացքում:
Շնորհակալ եմ օգնության համար, ՍՊԸ միայն լինելու եմ ես, այս մասով հարկեր կա՞ն, շրջանառությունը որոշվելու է իրավաբանական հաշվին մուտք եղած գումարո՞վ։