Սոնա.
2020թ-ից կազմակերպությունը ձեռք է բերել հավաստագիր` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու և համապատասխան աջակցություններից օգտվելու համար: 2021թ-ի դեկտեմբեր ամսին կնքելու է պահմանագիր օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ՝ ՏՏ ոլորտի ծառայություն մատուցելու նպատակով: Այսինքն` կատարվելու է ծառայության արտահանում:
1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով:
2.Կազմակերպությունը 2021թ-ի համար ազատվա՞ծ է շահութահարկից՝ ելնելով ՀՕ Շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից:
1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով: Եթե իրոք արտահանում է լինելու, ԱԱՀ-ն կլինի 0:
2.Կազմակերպությունը 2021 ու 2022թ-ի համար ազատված է շահութահարկից,եկամտահարկից: Նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:
Շատ մերսի, ուղղակի իրանց գրությունը կարդալուց հետո ուզեցի կիսվեմ, տեսնեմ` ճիշտ եմ հասկանում, թե` ոչ։
Այո, եթե ԱԱՀ-ով եք աշխատում 0 է, աշխատողի մասով եկ. հարկը 10%:
Եկամտային հարկն, այո, այդպես էլ արել եմ։
Աշխատակիցների աշխատավարձից եկամտայինը 10 տոկոս: Արտահանման դեպքում ԱԱՀ 0: