Մարինե.
Ողջույն բոլորին։ Ունեմ ԱՁ, ծրագրավորող եմ։ 3 ամիս է ինչ բացել եմ ԱՁ-ն, աշխատում եմ 5% շրջհարկով։ Դեռևս աշխատողներ չունեմ, հետագայում` հնարավոր է։
Հարցս հետևյալն է. արդյո՞ք արժե դիմել ՏՏ հավաստագրի համար։ Ի՞նչ առավելություն կտա իմ դեպքում։ Եվ, եթե ես կարողանամ աշխատել որպես միկրո, այդ դեպքում արժե՞ հավաստագրի համար դիմել։
Նշեմ, եթե այս ամիս չդիմեմ, այլեւս չեմ կարող:
Արդյո՞ք արժե դիմել ՏՏ հավաստագրի համար` որոշեք ինքներդ: Ի՞նչ առավելություն կտա իմ դեպքում։ Հարկային արտոնության առավելություն կտա, սակայն դրա համար պետք է անցնեք ԱԱՀ ու շահութահարկի դաշտ: Միկրոյով աշխատել չեք կարող, օրենքով չի թույլատրվում: Եթե այս ամիս չդիմեք հետո դժվար է ասել ոնց կլինի, այս պահին օրենքը դա է:Նշված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները հավաստագրման համար պարտավոր են դիմել պետական գրանցման պահից 3 ամսվա ընթացքում:
Այսինքն` ես շրջհարկով աշխատելու դեպքում չեմ կարո՞ղ օգտվել հավաստագրի արտոնություններից։
Այո, օգտվել կարող եք ԱԱՀ դաշտում գործելու դեպքում:
Այսինքն` շրջհարկի ժամանակ չի՞ կարող 10% եկամտային հարկից օգտվի:
Ոչ, չի կարող:
Դուք չեք կարող գործել միկրոյի դաշտում համաձայն ՀՕ Հոդված 267. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները… ՏՏ հավաստագրի ստացումը արտոնություն կտա, եթե դուք գործեք հարկման ընդհանուր դաշտում։
Այո, միկրոյի դաշտում չեք կարող գործել:
Չեք կարող գործել միկրոյի դաշտում։ Իսկ հավաստագիր հանել թե ոչ հարկերի առումով արտոնություն կունենաք, եթե ձետք բերեք։
Շնորհակալ եմ բոլորիդ: