Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

235

Կարեն.

Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էդգար

Ես միայն կարող եմ Ձեզ ասել, որ տուրիստական ընկերությունները աշխատում են կոմիսիայի պայմանագրերով, ինչն էլ հենց ենթադրում է, որ պետք է հարկվի միջնորդավճարը:

Լիլիա

Իսկ կասե՞ք՝ կոմիսիայի պայմանագիրը ինչպե՞ս կազմել և որտեղի՞ց ձեռք բերել: Այն կազմվում է հյուրանոցների և միջնորդ կազմակերպության միջև՞: