Տույժի մարում

Սյուզի.

Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատվել է աշխատանքից հոկտեմբերի 1-ին, ե՞րբ պետք է վճարենք վերջնահաշվարկ, ո՞ր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։
Եվս մեկ հարց. եթե եկամտայինը ճշգրտել ենք, որի հետևանքով ավելացել է սոց ու եկամտային ուշ վճարած օրերի համար, տույժը 0,04% է հաշվարկվու՞մ, և ո՞ր հաշվեհամարներին ենք փոխանցում տույժի գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վերջնահաշվարկ պետք է վճարեք 5 օրվա ընթացքում, սեպտեմբեր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։ Տույժի գումարը ևս փոխանցում եք միասնական հաշվին:

Ալլա

Դուք գրել եք հոկտեմբերի 1-ին է ազատվել , այսինքն հոկտեմբերի 1-ի՞ն է վերջին աշխատանքային օրը, թե՞ սեպտեմբերի 30-ին։

ԱՕ Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը 1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Եթե վերջին օրը սեպտեմբերի 30-ն է , ապա վերջնահաշվարը կատարվում է սեպտեմբեր ամսով և ցույց է տրվում սեպտեմբերի հաշվարկի մեջ, անկախ վճարման պահից։
Տույժը փոխանվում է նույն միասնական հաշվին։

Knarik

Եթե աշխատակիցը ազատվել է աշխատանքից հոկտեմբերի 1-ին,պետք է վերջնահաշվարկը անեք 3-5 օրվա ընթացքում,նայած թե աշխատանքային պայմանագրում քանի օր է նշված,և պետք է դա ներառվի հոկտեմբերի եկամտայինի հաշվետվության մեջ:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Վերջնահաշվարկը կատարվում է պայմանագրի լուծման օրը, և այն արտացոլվում է հաշվարկման ամսվա եկամտային հարկի հաշվարկում, Ձեր դեպքում՝ հոկտեմբերի, եթե ազատումը հոկտեմբերի 1-ով է։
Հիշեք նաև, որ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Marianna Yepiskoposyan

Տուգանքի վճարումը որ հոդվածն է՞

Արա

Վերջնահաշվարկը ցույց եք տալիս ազատման ամսվա հաշվետվությունում, իսկ վճարվում է կողմերի համաձայնությամբ, տույժերը վճարում եք հարկերի միասնական հաշվին: