Հարգելի հաշվապահներ, կա՞ այնպիսի որոշում, որի համաձայն դիմում գրելով հարկային մարմին` հաշվարկված տույժերը չեղյալ են համարում: Ես զանգեցի հարկային տեղեկատու, ասացին, որ դա դեռ նախագիծ է: Խնդրում եմ արձագանքել:
Հարգելի Անահիտ, հարկային արտոնությունների սահմանումը ՀՀ-ում կատարվում է ոչ թե ինչ որ որոշումներով այլ օրենքներով, դուք մոտավորապես ճիշտ եք լսել, գոյություն ունի նման օրենքի նախագիծ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», որը գտնվում է Ազգային ժողովի քննարկումների փուլում և հավանաբար կընդունվի մեր ազգային ժողովի կողմից: Կառաջարկեմ Ձեզ օրենքի նախագիծը կարդալ կառավարության կայքում տեղադրված ապրիլի 21- նիստի օրակարգում, կամ կարող եք համացանցում տալ փնտրում օրենքի նախագծի վերնագրի միջոցով:

Շնորհակալություն, Դավիթ: