Տոն օրերի հետ կապված

Ռիմա.

Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ այն ամիսներին, երբ ոչ աշխատանքյաին (տոն) օրեր են, այդ օրերի համար վարձատրվու՞մ եմ, եթե նույն ամսում գտնվել եմ արձակուրդում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, արձակուրդը տրվում է աշխատանքային օրերով:

Մարիաննա

Բարև Ձեզ, Ռիմա: Ձեզ տրամադրվել է, օրինակ, 20 աշխատանքային օր արձակուրդ, դա նշանակում է, որ այդ օրերի մեջ չեն ներառվում տոնական կամ հանգստյան օրերը, այլ միայն աշխատանքային օրերը: Այլ բան է, եթե աշխատեիք տոնական կամ հանգստյան օրերին, այդ դեպքում կվարձատրվեիք ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ մեկ ամսվա ընթացքում կտրամադրվեր վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը կավելացվեր Ձեր ամենամյա արձակուրդին:

Rima

Հարգելի Մարիաննա, երևի հարցս սխալ եմ ձևակերպել, ավելի առարկայական գրեմ։ Ես 24 աշխատանքային օր արձակուրդի իրավունք ունեմ, այս ամսվա 4-ից մինչև 21 ներառյալ գտնվելու եմ արձակուրդում՝ 14 օր տևողությամբ, ինձ հետաքրքիր է՝ ես մայիս ամսվա համար քանի աշխատանքային օր եմ վարձատրվելու։ Մայիսի 28 որպես աշխատած օր հաշվելու են, թե այդ օրը հավելու է հաշվարկից, ինձ արձակուրդային օրերի հաշվարկը չի հետաքրքրում, դա որոշ չափով հասկանալի է, ինձ հետաքրքրում է արձակուրդից դուրս տվյալ ամսվա մնացած օրերի հաշվարկը։

Rima

Հարգելի Մարիաննա, էլի սխալ եք հասկանում հարցս։ Ինձ հետաքրքիր է այլ բան՝ ոչ թե արձակուրդի օրերի վարձատրությունը, այլ հակառակը․ եթե այդ ամսվա մեջ արձակուրդում եմ գտնվել, չհաշված արձակուրդային օրերը, մնացած օրերի հաշվարկը ինչպե՞ս է կատարվում։ Ոչ արձակուրդային օրերի։ Օրինակ, մայիս ամսվա մեջ ոչ աշխատանքային օր կա մայիսի 28, ես ուզում եմ հասկանալ՝ արդեն հունիս ամսով որ մայիս ամսվա աշխատավարձը ստանամ (ոչ արձակուրդային վճարը), քանի՞ օրվա եմ ստանալու։ Կրկին նշում եմ, որ մայիսի 4-ից 21-ը ներառյալ գտնվելու եմ արձակուրդում, խնդրում եմ կասեք՝ հունիսին մայիս ամսվա աշխատավարձը որքա՞ն օրերի համար է կատարվելու։

Էմիլի

Հարգելի Ռիմա, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի Հոդված 158. Ամենամյա արձակուրդի մասին է
Ըստ օրենքի՝ Ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերը որոնք համընկնում են ամենայա արձակուրդի ժամանակահատվածին, արձակուրդի օրացույցային օրերի մեջ չեն ըդգրկում և չեն վճարվում:

Rima

Հարգելի Էմիլի, երևի հարցս սխալ եմ ձևակերպել, ավելի առարկայական գրեմ։ Ես 24 աշխատանքային օր արձակուրդի իրավունք ունեմ, այս ամսվա 4-ից մինչև 21 ներառյալ գտնվելու եմ արձակուրդում՝ 14 օր տևողությամբ, ինձ հետաքրքիր է՝ ես մայիս ամսվա համար քանի աշխատանքային օր եմ վարձատրվելու։ Մայիսի 28 որպես աշխատած օր հաշվելու են, թե այդ օրը հավելու է հաշվարկից, ինձ արձակուրդային օրերի հաշվարկը չի հետաքրքրում, դա որոշ չափով հասկանալի է, ինձ հետաքրքրում է արձակուրդից դուրս տվյալ ամսվա մնացած օրերի հաշվարկը։

Էմիլի

Եթ չունեք աշխատանքային օրենքսգիրք, ապա arlis.am ում կարող եք ուսումնասիրել, Հոդված 156 Ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերն են, հոդված 157 և 158:

Nerses

Ոչ, չեք վարձատրվում, արձակուրդը աշխատանքային օրերով է հաշվարկվում:

Rima

Հարգելի Ներսես, երևի հարցս սխալ եմ ձևակերպել, ավելի առարկայական գրեմ։ Ես 24 աշխատանքային օր արձակուրդի իրավունք ունեմ, այս ամսվա 4-ից մինչև 21 ներառյալ գտնվելու եմ արձակուրդում՝ 14 օր տևողությամբ, ինձ հետաքրքիր է՝ ես մայիս ամսվա համար քանի աշխատանքային օր եմ վարձատրվելու։ Մայիսի 28 որպես աշխատած օր հաշվելու են, թե այդ օրը հավելու է հաշվարկից, ինձ արձակուրդային օրերի հաշվարկը չի հետաքրքրում, դա որոշ չափով հասկանալի է, ինձ հետաքրքրում է արձակուրդից դուրս տվյալ ամսվա մնացած օրերի հաշվարկը։