Տոն օրերի համար հաշվարկ կատարելիս

Garik.

Բարև Ձեզ: Հունվար ամսին տոն օրերին աշխատել են, աշխատանքը վեցօրյա է, տոն օրերի համար հաշվարկ կատարելիս քանի՞ օրվա պետք է բաժանվի` 20, թե՞ 20 + աշխատած տոն օրեր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest


4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ, հարգելի Գարիկ, եթե ճիշտ եմ հասկանում, աշխատողը աշխատել է հունվար ամսվա տոնական օրերի ընթացքում, և այժմ պետք է հաշվարկվի այդ օրերի համար վարձատրությունը: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի, “Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով … Իր հերթին, 180-րդ հոդվածի 2.1. մասի համաձայն, աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով, իսկ աշխատողի ընթացիկ ամսվա օրական դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատանքային օրերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով:

Այսինքն, օրինակ, եթե աշխատողի աշխատանքային պայմանագրում նշված է, 6-օրյա աշխատանքային շաբաթ և տոնական օրերին աշխատանքը պայմանագրով նախատեսված չէ, ապա հունվար ամսվա աշխատանքային 19 օր է ստացվում: Ըստ այդմ, տվյալ ամսվա օրական դրույքաչափը կհաշվարկվի աշխատողի՝ հունվար ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը 19-ի բաժանելու միջոցով: Այդ գումարի կրկնակի չափն էլ կկազմի տոն օրվա համար կատարված աշխատանքի վարձատրության նվազագույն չափը:

Քնարիկ

Հարգելի Աննա, Ձեզ շատ եմ խնդրում, եթե ունեք դրույքաչափերի, մասնավորապես գիշերային, ցերեկային, արտաժամյա և արձակուրդային հաշվարկի որոևէ բանաձև կամ բլանկ կամ ուղեցույց, ուղարկեք իմ էլ. հասցեին` narik777 շնիկ yahoo.com

Ռուբինա

Բարև Ձեզ, հարգելի Գարիկ, կարո՞ղ եք ինձ ասել` տոն օրերը աշխատավաձից պահվում է: Ասենք` հունվարի 1-5:

Գոհար

Ինձ էլ է հետաքրքիր տոն օրերի գումարը հանու՞մ են։