Տոնական և հիշատակի օրեր

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ ես որպես կադրերի բաժնի աշխատակից, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում արդյո՞ք տոնանկան օրը պետք է հերթապահող աշխատաակցի համար ժամը 24 ժամի փոխարեն գրեմ 48 ժամ։ Կամ տեղեկագրի վերջին սյունակում ևս նշեմ կրկնակի ժամը՝ ասենք 140-ի փոխարեն՝ 164։ Արդյո՞ք հաշվապահի պահանջը ճիշտ է։
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Այո, տոնական և հիշատակի մասին օրենքի համաձայն վճարվում է օրականի կամ ժամավարձի կրկնակիի չափով։

Անահիտ

Այո, որպես հիշատակի օր վարձատրվում է կրկնակի:

Աստղիկ

Պետք է վարձատրեք կրկնակի, բայց ժամերը շատ գրել պետք չէ, եթե աշխատել է 24 ժամ, որևէ հիմք չունեք 48 ժամ ցույց տալու։

Ալլա

Ոչ, տեղեկագրում գրում եք փաստացի աշխատած ժամերի քանակը, իսկ վճարումը կատարվում է կրկնակի։

Tigran

Ժամերը կրկնակի չեք գրանցում,այլ վարձատրությունն եք այդ օրերի հաշվով կրկնակի վճարում,  հաշվապահին տվեք ԱՕ-ն թող 3 անգամ կարդա որ հասկանա,24 ժամը ոնց կա մնում է:

Մարինե

Տեղեկագրում գրում եք փաստացի աշխատած ժամերի քանակը, հաշվարկը կատարվում է կրկնակիի չափով, բայց հաշվի առեք նաև այն փաստը, որ գիշերվա ժամը 12-ից հետո օրը փոխվում է, այսինքն ենթադրենք աշխատողը աշխատել է ամսի 1-ին առավոտյան ժամը 9:00 -ից մինչև ամսի 2-ը առավոտյան ժամը 9-ը, տեղեկագրում պետք է լրացնեք ամսի 1-ին՝12 ժամ և ամսի 2-ին՝ 12 ժամ, ոչ թե ամսի 1-ին՝ 24 ժամ: