Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ,
համաձայն ԱՕ փոփոխությունների “Հոդված 156. ՀՀ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը սահմանվում են օրենքով:”
Վերջերս գտա “ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ” Ընդունման ամսաթիվը 24.06.2001, որում ոչ աշխատանքային օրերի ցանկը փոքր ինչ տարբերվում է նախկին ԱՕ տրված ցանկից: Արդյոք ԱՕ 156 հոդվածը հղում է կատարում հենց այդ օրենքին, թե կան նաև այլ տարբերակներ: 🙂
Հարգելի Վիկտորիա, օռենքը չեմ գտնում,բայց nasdaqomx.am կայքում այդ օրերի ցանկը կա, որը ես ուղարկում եմ Ձեզ.
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի ոչ աշխատանքային օրերը 2010թ.-ին
Հունվարի 1 -6 – Ամանորյա և Սուրբ ծնունդի տոներ
Հունվարի 7 – Մեռելոց հիշատակի օր
Հունվարի 28 – Բանակի օր
Մարտի 8 – Կանանց օր
Ապրիլի 24 – Ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 1 – Աշխատավորների օր
Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության օր
Մայիսի 28 – Առաջին Հանրապետության օր
Հուլիսի 5 – Սահմանադրության օր
Սեպտեմբերի 21 – Անկախության օր
Դեկտեմբերի 31 – Ամանոր
Բացի վերը նշված պաշտոնական տոներից, ՀՀ Կառավարության որոշման համաձայն 2010թ.-ին աշխատանքային մի շարք երկուշաբթի օրերի փոխարեն աշխատանքային են հայտարարվել դրանց հաջորդող շաբաթ օրերը` ըստ հետևյալ ցուցակի.
Ապրիլի 5-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել ապրիլի 10-ը
Հուլիսի 12-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել հուլիսի 17-ը
Օգոստոսի 16-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել օգոստոսի 21-ը
Սեպտեմբերի 13-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել սեպտեմբերի 18-ը