Տոնական օրերի վարձատրություն

Անուշ.

Բարև ձեզ։ Օրենքի հղում կտա՞ք պահակների վճարումը տոնական օրերին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ԱՕ հ.185
1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին։
2. Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

Հասմիկ

Հարգելի Տիգրան, ինչ է նշանակում՝ եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, իսկ եթե հաստատված է ամսական ժամանակացույցով, օրինակ՝ շտապ օգնության քույրերը տոնական և հիշատակի օրերին կրկնակի չե՞ն վարձատրվում։ Խնդրում եմ բացատրել, գուցե սխալ եմ մեկնաբանում։

Nerses

Վարձատրվում է կրկնակի, կամ մեկ օր ավել հանգիստ, եթե պայմանագրով այլ բան սահմանված չէ։