Տնօրեն համատեղությամբ

Տիգրան.

Բարև ձեզ: Ինձ կասե՞ք` Ա/Ձ և ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը կարո՞ղ են այլ Ա/Ձ-ում կամ ՍՊԸ-ում գրանցվել որպես աշխատող:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Այո, կարող է, սակայն պետք է իմանան, թե որ դաշտում կարող են աշխատել, հետո պետք է աշխատանքային ժամերը ճիշտ հաշվարկվեն ըստ ԱՕ:

Ալլա

Կարող է, բայց կգործի երևի փոխկապակցության դրույթը
ՀՕ Հոդված 362.Փոխկապակցված հարկ վճարողները
 1. Սույն գլխի կիրառության իմաստով՝ երկու և ավելի հարկ վճարողներ համարվում են փոխկապակցված, եթե1) հարկ վճարողներից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում.
2) միևնույն հարկ վճարողն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է երկու և ավելի հարկ վճարողների կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ համարվում է, որ հարկ վճարողը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս հարկ վճարողի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե

1) հարկ վճարողին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում են մյուս հարկ վճարողի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս և ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը.
2) հարկ վճարողը գործնականում վերահսկում է մյուս հարկ վճարողի գործարար որոշումները:

Զոյա

Երկուսն էլ կարող են, միայն ՍՊԸ-ի տնօրենը որպես վարձու աշխատող պետք է գրանցվի համատեղությամբ և ուշադրություն դարձնի աշխատանքային ժամերին:

Tigran

Այո, կարող է, համատեղությամբ: